ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց Շենգենի ներսում սահմանների հսկողության երկարացմանը
ԵՄ-ի խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի առաջարկությունը, որը հանձնարարական է բովանդակում Շենգենյան գոտու հինգ երկրներում ներքին սահմանային հսկողության գործողությունը երկարացնելու մասին: Այդ մասին հաղորդվում է ԵՄ-ի խորհրդի մամուլի տեղեկագրում:
«Սկսած այսօրվանից, երբ լրանում է նախորդ որոշման գործողությունը, Ավստրիան, Գերմանիան, Դանիան, Շվեդիան եւ Նորվեգիան կարող են սահմանի ժամանակավոր հսկողությունը երկարացնել մինչեւ վեց ամիս ժամանակաշրջանով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովը եվրոպական երկրներին հանձնարարել էր՝ փուլ առ փուլ հանել անձնագրային հսկողությունը Շենգենի ներսի սահմաններում», սակայն Հունաստանում զգալի թվով անօրինական միգրանտների գտնվելու կապակցությամբ «թույլատրել է վերջին անգամ այն երկարացնել» վեց ամիս ժամկետով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: