Բաժիններ՝

Պորոշենկոն ԵՄ-­ի հետ անայցագիր ռեժիմը որակել է «ապահարզան Ռուսական կայսրության հետ»

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարար է, որ, Եվրամիության հետ անայցագիր ռեժիմ ստանալով՝ Ուկրաինան վերջնականապես «ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»: «Ես կասեի, որ այսօր Ուկրաինան վերջնականապես ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»,­-հայտարարել է Պորոշենկոն Ուկրաինայի «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Ուկրաինայի նախագահը նաեւ ասել է, որ անայցագիր ռեժիմն «Ուկրաինային վերադարձնում է պատմական տեղը եվրոպական երկրների կազմում»:

Եվրամիության Նախարարների խորհուրդը հավանություն է տվել այն որոշմանը, որի համաձայն Ուկրաինայի քաղաքացիներին ԵՄ-­ի անդամ երկրների տարածք անայցագիր մուտքի իրավունք է տրվում կես տարվա ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամկետով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս