Բաժիններ՝

Պաղեստինյան խնդիրն անկարելի է լուծել առանց Ռուսաստանի. Աբաս

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ պաղեստինյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության:

«Հնարավոր չէ պաղեստինյան խնդիրը կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության: Դրան մենք միշտ ձգտել ենք եւ այդ մասին մենք միշտ ասում ենք, այդ թվում՝ միջազգային բոլոր ձեւաչափերում»,­-ասել է նա։

Աբասի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը, որը պաշտպանում է 1967 թվականի սահմաններով անկախ պաղեսինյան պետության ստեղծումը Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, կայուն է:

«Այդ դիրքորոշումը մենք միշտ ձեզանից լսում ենք, այն կայուն է, եւ դուք միշտ այն վերահաստատում եք»,­-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031