«Նախագահ Սարգսյանը ճիշտ է, երբ ասում է, որ դժվար է լինելու, և այդ դժվարություններին պետք է մոտենալ լրիվ զինված` ուղիղ և անուղղակի իմաստներով։ Միաժամանակ, ես ավելի ակտիվ և նախաձեռնողական դիրքավորման կողմնակից եմ. մենք պետք է խաղն այնպես փոխենք, որ հակառակորդը գուշակի, թե երբ իրեն կհասցվի կանխարգելիչ հարվածը»։
«Ինձ գլխավոր շտաբի պետը հայտնել է, որ ճամբարը գրավելուց հետո ահաբեկչները փախուստի են դիմել և այլևս թաքնվելու տեղ չունեն»,- նշել է Բուհարին: «Բոկո Հարամ»ը իսլամական ծայրահեղական խմբավորում է, որն իր ահաբեկչական գործունեությունը ծավալում է Նիգերիայում:
Երկաթգծի երկարությունը կազմելու է 54,3 կիլոմետր, իսկ գնացքների արագությունը՝ մինչև 160 կմ/ժ: Երկաթգծի օգտագործումը նախատեսվում է 2020 թվականին: Պեկինի մետրոպոլիտենի երկարությունը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է Ֆրանսիայի և անձամբ իր ստանձնած պարտավորությունը` բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու վերաբերյալ:
Բելգրադում մահացել է Վեսնա Վուլովիչը, ով 1972 թվականին գերմանական Հերմսդորֆ քաղաքում տեղի ունեցած Հարավսլավյան ավիաուղիների ինքնաթիռի ահաբեկչության միակ վերապրողն էր:
Ինդոնեզիայի Արևմտյան Փոքր Զոնդյան կղզիներում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ:
Ամերիկյան ֆուտբոլի «Մինեսոտա Վայքինգ» թիմի անդամներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց:
Չինաստանում մեկ երեխա ունեցող ընտանիքների ավելի քան 50 տոկոսը ցանկություն չունի երկրորդ երեխան ունենալ, չնայած երկրում «մեկ երեխայի քաղաքականության» չեղարկմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախքան Իզմիրից Ստամբուլ մեկնելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին զինյալներից Հալեպի ազատագրման գործողության ավարտի առիթով:
Միջոցառումից արված տեսանյութում, որը հրապարակված է Newsflare ծառայությունում, նաև կարելի է տեսնել ձնե վիշապ, դղյակ, ձյան հսկայական փաթիլ և մի քանի աշտարակ: Այս քանդակներն անելու համար պահանջվել է 120 հազար խորանարդ մետր ձյուն:
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն այսօր շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը։ Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և ներկայումս պայքարում են նրա կյանքի համար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով բժշկական շրջանակներում աղբյուրին։
իբիական Afriqiyah ավիաընկերության A320 ինքնաթիռի առևանգիչները հայտարարել են, որ իրենք պատկանում են «Ալ-Ֆաթիհ ալ Ջիդադ» խմբավորմանը, հայտնում է տեղի նորությունների «Էլ-Բիլյադ» պորտալը՝ հղում կատարելով լիբիական աղբյուրներին։
Մալթայում վայրէջք կատարած լիբիական Afriqiyah Airways-ի A320 ինքնաթիռի առևանգիչներն ազատ են արձակել բոլոր պատանդներին, հայտնում է Maltatoday պարբերականը։
Մալթայում վայրէջք է կատարել ներքին չվերթ իրականացնող լիբիական ինքնաթիռը, որտեղ կա ավելի քան 100 ուղևոր։ Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռն առևանգվել է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է նաև Հալեպի ազատագրման մասին լրագրողներից մեկի հարցին։
Համացանցում տեղադրվել է բեռլինյան տաքսիներից մեկի ավտոռեգիստրատորի տեսագրությունը, որը Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ահաբեկչության ժամանակ անցել է այդ հատվածով, հայտնում է The Guardian-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններին։
Միանգամից 4 մարդ է մահացել Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում անտիֆրիզ (հակասառուցիչ) խմելու հետևանքով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունը։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի ամբոխին վրաերթ կատարած կասկածյալը՝ Անիս Ամրին, սպանվել է այսօր Միլանում։
Նյու Յորքի կենտրոնում 33-հարկանի երկնաքերում ծագած հրդեհի հետևանքով տուժել է 24 մարդ։
Իրկուտսկում կեղծ օղու թունավորման գործի շրջանակում ձերբակալվածների թվում չկան «Բոյարիշնիկի» արտադրողներ, Interfax-ին հայտնել են Իրկուտսկի Լենինսկի շրջանային դատարանի ներկայացուցիչը։
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը։ Պուտինը մեծ մամուլի ասուլիս է տալիս արդեն 12-րդ անգամ։
Ավստրալիայի ոստիկանությունը կալանավորել է մի քանի կասկածյալի, որոնք մեղադրվում են Սուրբ Ծննդին Մելբուռնում մի քանի պայթյուն կազմակերպելու մեջ։
JetBlue ավիաընկերության չվերթի ուղևորներից մեկը հարձակվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի վրա և սկսել է նրա հասցեին վիրավորական արտահայտություններ բղավել Թրամփի թոռների ներկայությամբ, հայտնում է New York Post-ը։
Գերմանիայի ոստիկանությունը 2 տղամարդու է կալանավորել Դույսբուրգ քաղաքում, որոնց կասկածում է ահաբեկչության պլանավորման մեջ, հայտնում է BBC-ն։
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հաջորդ տարի կպայքարի՝ կառավարությունը չորրորդ անգամ ղեկավարելու համար: Մոսկվան կցանկանար, որ Մերկելը հեռանար իշխանությունից, քանի որ, ինչպես նշում են փորձագետները, Մերկելը Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման եվրոպական առաջամարտիկն է:
Ռուսաստանն ու Թուրքիան հավանաբար փորձելու են գործարք կնքել Սիրիայի շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում պատմում են ամերիկյան փորձագետները: Ամերիկյան պաշտոնաթող դիվանագետ, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Պուտինը Սիրիայում հաջողակ խաղացող է.