ՌԴ ֆինանսների նախարարության հրամանը՝ օղու և կոնյակի նվազագույն գինը բարձրացնելու մասին ուժի մեջ է մտնում մայիսի 13-ից:
Հրազենային վնասվածքներով կնոջ մարմին է հայտնաբերվել Ռիգայի կենտրոնում: Սպանություն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է սպանվածի ծանոթը, ով ևս իգական սեռի ներկայացուցիչ է:
Դանակով զինված տղամարդը Երուսաղեմում վիրավորել է իսրայելցի ոստիկանին և վնասազերծվել պատասխան կրակով:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Փարիզին առաջարկել է համատեղ ներկայացուցչություններ ստեղծել Եվրոպական հանձնաժողովում և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև ընդհանուր բյուջե եվրագոտու երկրների համար:
Հնդկաստանի և Պակիստանի զինյալների հրաձգության արդյունքում զոհվել է երկու և վնասվածք ստացել հինգ մարդ:
Քենիայի կենտրոնական հատվածում` մայրաքաղաք Նայրոբիից 120 կիլոմետր հեռավորության վրա` Գիլգիլ քաղաքի մոտակայքում, մայիսի 13-ի առավոտյան ավտոբուսը բախվել է երկու բեռնատար մեքենաների. 19 մարդ է զոհվել:
Քրիստոնեությունը հայի ազգային բնորոշման կարեւորագույն մասն է, համոզված է Հայաստանի բնակչության 82 տոկոսը: Այս մասին են վկայում անվանի PEW կենտրոնի՝ Եվրասիայում եւ Արեւելյան Եվրոպայում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը վերահաստատել է անցած տարվա հունիսին խոստացած մեկ միլիոն դոլարի հատկացումը` Գլենդելում կառուցվելիք Ամերիկահայության թանգարանի համար:
Քյոլնի օդանավակայանում 167 ուղևորի տեղափոխել պատրաստվող օդանավն անսպասելի էվակուացվել է կասկածելի խոսակցության հետևանքով:
Արկղերում միջնորդության համար հավաքված անհրաժեշտ թվով ստորագրություններ էին ՝ ի պաշտպանություն Չեչնիայի բանտերում վերջին շաբաթների ընթացքում խոշտանգումների ենթարկված ավելի քան 100 մարդկանց, ովքեր անազատության մեջ են` նույնասեռական լինելու կասկածանքով:
Մասնագիտական ծառայություններ մատուցող ամենամեծ ընկերություններից մեկը՝ PricewaterhouseCoopers ընկերությունը, վերջերս հրապարակել է իր կանխատեսումները 2030թ. աշխարհի ամենահզոր տնտեսությունների վերաբերյալ։
Ստամբուլում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական նշանակության տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ արձանագրություն:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆֆ Դևիսը հայտնել է, որ ԱՄՆը Սիրիայի քրդերի համար նախատեսված զենքն արդեն տեղափոխել է Սիրիա, սակայն այն դեռ չի փոխանցել քրդերին:
Թուրքիայի անվտանգության ուժերի հաղորդմամբ՝ Քրդստանի բանվորական կուսակցության և թուրքական ժանդարմերիայի միջև կրկին բախում է տեղի ունեցել:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման ասՍադադիի հետ:
«Պարոն Թրամփը երևի մեզ՝ հայերիս, զգուշացնում է, որ մենք պատրաստ լինենք հակազդել թշնամուն։ Դա ավելի լավ, որ ԱՄՆ-ն է խոսում։ Չէ՞, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, իսկ Ադրբեջանը թուրքական երկրորդ պետությունն է։ ԱՄՆ-ը հզոր գերտերություն է, պետք է արդար լինի և կասեցնի թուրքական ոտնձգությունները»:
Շվեդիայում ֆինները միգրանտների ամենամեծ խումբն էին կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ի վեր, սակայն սիրիացիները նրանցից առաջ են անցել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Պակիստանում իրականացված պայթյունի պատասխանավտությունը
«Ես կարծում եմ, որ նա շատ բան կարող է անել կազմակերպության համար: Ընդհանրապես Հայաստանն այդ կազմակերպության շատ ակտիվ անդամ է, մշտապես հանդես է գալիս նոր նախաձեռնություններով, որոնք պաշտպանում են նաև մյուս անդամ երկրները, իսկ Յուրի Գրիգորիչը, իհարկե, կլինի լոկոմոտիվը»,- եզրափակեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում միգրացիոն եւ սահմանային կառավարմանը» ծրագիրը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ սկսել է սահմանային անցակետերի արդիականացումը Հայաստանի հարավային հատվածում՝ Մեղրիում, որը սահմանակից է Իրանին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնին հրավիրել է Բեռլին այցելել մայիսի 15-ին:
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը մարտական է տրամադրված:
20-ից ավելի մարդ է զոհվել Պակիստանի Սենատի փոխնախագահ Մաուլան Հայդերիի ավտոշարասյան պայթեցման հետեւանքով:
Հարավկորեացի մասնագետները երեք տարի առաջ խորտակված «Սեւոլ» մարդատար լաստանավը զննելիս հայտնաբերել են ոսկորների մի քանի կտորներ, որոնք կարող են պատկանել ողբերգության զոհերից մեկին:
Չինաստանն ԱՄՆ-ի համար կբացի իր շուկաները երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերաձեւաչափման հարյուրօրյա պլանի շրջանակներում, որը Թրամփը եւ Սին հաստատել են ապրիլին:
Իրաքյան Քրդստանի (ԻՔ) անկախության շուրջ հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականի հոկտեմբեր նոյեմբերին:
Պայթյուն է տեղի ունեցել Հռոմի կենտրոնական շրջաններից մեկում, ինչը մասին հայտնել է ANSA գործակալությունը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները եւ ոստիկանությունը:
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի թիմը պատրաստ է բանակցություններ վարել երկրի հիմնական պահպանողական կուսակցության՝ «Հանրապետականների» հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցը Բրյուսել ՆԱՏՕ-ի՝ մայիսի 25-ի գագաթնաժողովին կլինի երկօրյա, նրա պատվիրակության կազմում կլինի շուրջ հազար մարդ:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) 2 միլիարդ դոլար գումարի «Պետրիոտ» համակարգի 160 հրթիռների վաճառքի գործարքին, տեղեկացնում է BBC-ին: