Բաժիններ՝

«Սահակաշվիլիին Վրաստանի ցավալի անցյալն է». Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ափսոսանք է հայտնել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի շուրջը ծագած իրադարձությունների առիթով։

Սեպտեմբերի 10-ին Սահակաշվիլին կողմնակիցների պաշտպանությամբ Լեհաստանից Ուկրաինայի տարածք է ճեղքել-անցել սահմանապահների եւ իրավակարգի մարմինների աշխատակիցների պահապան ջոկատների միջով եւ դիմել միգրացիոն ծառայությանը՝ Ուկրաինայի քաղաքացիությունը վերականգնելու համար: Սեպտեմբերի 12-ին Ուկրաինայի սահմանապահները նրա փաստաբանին արձանագրություն են հանձնել Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու մասին: Սահակաշվիլիի դեմ հարուցվել է քրեական գործ:

«Նա քաղաքական անցյալ է: Անցյալ, որն ափսոսանք է հարուցում, նաեւ այն, ինչն այսօր մենք տեսնում ենք: Այստեղ քաղաքական գնահատականները տեղին չեն: Իմ կարծիքով՝ մենք գործ ունենք իրավական կազուսի հետ»,- ասել է Կվիրիկաշվիլին լրագրողներին:

Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին՝ այն բանից հետո, երբ երկրի նախագահ ընտրեցին Գեորգի Մարգվելաշվիլիին: Հայրենիքում նրա դեմ հարուցված է չորս քրեական գործ, նրա նկատմամբ ներպետական հետախուզում էհայտարարված, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս