Իռլանդիան 2026 թվականին Ուկրաինային 125 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի

Իրլանդիան Ուկրաինային հատկացնում է երկկողմ աջակցության նոր փաթեթ՝ 125 միլիոն եվրոյի չափով 2026 թվականի համար:

Ինչպես հայտնում է Report-ը՝ հղում անելով Իրլանդիայի կառավարության կայքին, հատկացման մտադրության մասին հայտարարել են Իրլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինը և արտաքին գործերի ու առևտրի նախարար Հելեն ՄըքԷնթին:

Ըստ տեղեկությունների՝ այս աջակցությունը ներառում է 100 միլիոն եվրո՝ Ուկրաինային առաջնահերթ ոչ մահաբեր ռազմական սարքավորումների մատակարարման համար, ինչպես նաև 25 միլիոն եվրո՝ կարևորագույն ենթակառուցվածքների, մասնավորապես էներգետիկ համակարգի վերականգնմանն ու պաշտպանությանն աջակցելու համար՝ ձմռանն ընդառաջ:

Նշենք, որ Իրլանդիայի վարչապետն այսօր առավոտյան այցով ժամանել է Կիև:

Իրլանդիան դասվում է այն եվրոպական երկրների շարքին, որոնք ընդունել են մեծ թվով ուկրաինացի փախստականների: 2022 թվականի փետրվարից ի վեր Դուբլինը Կիևին նաև ավելի քան 550 միլիոն եվրոյի օգնություն է հատկացրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031