Բաժիններ՝

Լիբիայի ազգային բանակը վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսը

Լիբիայի ազգային բանակը՝ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսը եւ հույս ունի առանց մարտի գրավելու Տրիպոլին: Այդ մասին հայտարարել է Լիբիայի ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ահմեդ ալ Միսմարին:

«Մենք Բենգազիում ճնշեցինք ահաբեկիչներին: Ներկայում մայրաքաղաք Տրիպոլիի մատույցներում ենք: Այժմ Լիբիայի տարածքի 90 տոկոսը գտնվում է զինված ուժերի վերահսկողության ներքո»,- ասել է ալ Միսմարին՝ սեպտեմբերի 13-ին ելույթ ունենալով Մոսկվայում: Նրա խոսքով՝ բանակի վրահսկողության ներքո չեն գտնվում Միսրաթայի օկրուգը եւ Տրիպոլին:

Նա ընդգծել է, որ «ներկայում լիբիական բանակի թվակազմը գերազանցում է 63 հազարը», «լիբիական բանակը մոտավորապես 98 տոկոսով զինված է ռուսական սպառազինություններով»:

Բացի այդ, գեներալի խոսքով, Լիբիայի ազգային բանակը վերահսկում է նավթի բոլոր հանքավայրերը եւ երկրում նավթի արտահանման կետերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս