Բաժիններ՝

Ֆրանսիայի յոթ դեպարտամենտներում վտանգի նարնջագույն մակարդակ են սահմանել տեղատարափների պատճառով

Ֆրանսիայի հյուսիս-արեւելքի յոթ դեպարտամենտներում սեպտեմբերի 13-ի առավոտյան վտանգի նարնջագույն մակարդակ են սահմանել տեղատարափների պատճառով: Այդ մասին  հաղորդվում է Meteo France ազգային օդերեւութաբանական կազմակերպության կայքում:

Ֆրանսիացի օդերեւութաբանների տվյալներով՝ հորդառատ անձրեւները կարող են հանգեցնել հեղեղումների: Սպասվում է, որ առաջիկա օրվա ընթացքում երկրի յոթ դեպարտամենտների տարածքում կարող են գրանցվել մինչեւ 80 միլիմետր տեղումներ: Օդերեւութաբանների նախազգուշացումը գործելու է մինչեւ սեպտեմբերի 14-ի ժամը 9-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930