Բաժիններ՝

Ռումինիան Սև ծովում շուրջ 150 միգրանտ է փրկել

Ռումինիայի ծովափնյա անվտանգության ծառայությունը Սև ծովում իրանցի և իրաքցի 153 փախստականի է փրկել: Այս մասին գրում է BalkanInsight-ը:

Ռումինիայի ծովափնյա պահակազորի հրամանատարի տեղակալ Լավրենտիու Քրիստիանը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ փրկարարական գործողությունը բավականին բարդ ընթացք է ունեցել` տևելով շուրջ 15 ժամ, և այն, որ փրկվածներից 56-ը երեխաներ են:

Ավելի վաղ, Ռումինիայի ծովափնյա պահակազորը կարողացել էր փրկել շուրջ 220 փախստականի:

Թուրքիայից Սև ծովով Ռումինիա հասնել փորձող փախստականների թիվը գնալով աճում է. Արևմտյան Եվրոպա մուտք գործել ցանկացող միգրանտների համար Սև ծովը վերածվել է մի նոր ճանապարհի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930