Ածխով բեռնված առաջին նավն ԱՄՆ-ից ժամանեց Ուկրաինա
Ուկրաինայում դեֆիցիտային ածխով բեռնված առաջին նավը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ժամանել է Օդեսայի «Յուժնի» ծովային նավահանգիստ։
«Սեպտեմբերի 13-ին ժամը 02:15-ին Ocean Ambitious նավը կառանվել է «Յուժնի» նավահանգստի փոխաբեռնման համալիրում: Նավում կա 62 հազար տոննա էներգետիկական ածուխ ԱՄՆ-ից՝ «Ցենտրէներգո» էներգաարտադրող ընկերության համար»,- նշել են մամուլի ծառայությունում:
Ըստ որում «Յուժնի»-ում նշել են, որ առաջկա շաբաթում ձեռնարկությունը պլանավորում է ընդունել եւս չորս նավ՝ ավելի քան 295 հազար տոննա ածխով:
Ուկրաինան էներգետիկական ածխի պակասություն է զգում այն բանից հետո, երբ Կիեւը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի մարզի մի մասի եւ Լուգանսկի մարզի նկատմամբ: Այդ ածուխն օգտագործում են 14 ջերմային էլեկտրակայններից (ՋԷԿ) յոթը եւ մի քանի ջերմաէլեկտրակենտրոններ: Այդ յոթ ՋԷԿ-երից չորսը գտնվում են վերահսկվող տարածքում, երեքը՝ չվերահսկվող տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: