ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար

ՌԴ ԶՈւ-ն շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ «Յուժնի» նավահանգստում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար օգտագործվող օբյեկտները։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից։

«Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ «Յուժնի» նավահանգստում (««Յուժնի» ծովային առևտրային նավահանգիստ» պետականձեռնարկություն) բարձր ճշգրտության օդային բազավորման զենքով հարվածների արդյունքում խոցվել են նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման և պահպանման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031