ԱՄՆ-ում հայտնիները ավելի քան 14 մլն դոլար են հավաքել փոթորիկներից տուժածներին օգնելու համար
Ամերիկյան շոու բիզնեսի աստղերը սեպտեմբերի 12-ի երեկոյան միջոցների հանգանակման հեռուստամարաթոն են անցկացրել «Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից տուժածներին օգնելու համար: Միջոցառումները հեռարձակել են ԱՄՆ-ի առաջատար հեռուստաալիքները, ինչպես նաեւ մի քանի կաբելային հեռուստացանցեր ու ինտերնետ-հարթակներ։
Ինչպես հայտնել են կազմակերպիչները, ընդամենը հեռուստամարաթոնի ընթացքում, որը տեւել Է ուղիղ մեկ ժամ, հաջողվել է հավաքել ավելի քան 14,5 մլն դոլար: Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր ցանկացող կարող էր զանգահարել վաղօրոք հայտարարված վճարովի հեռախոսահամարներով՝ այդ կերպ կատարելով նվիրատվություն: Բացի այդ, հեռուստամարաթոնի ավարտից հետո որոշվել է միջոցների հանգանակումը չդադարեցնել, ուստի արդյունքում հավաքված գումարն ավելի մեծ կլինի:
Հեռուստամարաթոնին մասնակցել են Ջորջ Քլունին, Լեոնարդո դի Կապրիոն, Ջուլյա Ռոբերթսը, Թոմ Հենքսը, Նիկոլ Քիդմանը, Ջասթին Բիբերը, Բարբրա Սթրեյզանդը, Ալ Պաչինոն, Բեյոնսեն եւ բազմաթիվ այլ հատնիներ: Նրանք կատարել են երգեր, հանդես եկել ոգեւորիչ ելույթներով եւ ընդունել ամերիկացիների հեռախոսազանգերը, որոնց թվում եղել են նաեւ նրանք, ովքեր տուժել են ավերիչ տարերքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP