«Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալուց հետո, այնտեղ հայտնվելու են Թուրքիան և Ադրբեջանը». Սուրեն Սարգսյան

«Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալուց հետո, այնտեղ հայտնվելու են Թուրքիան և Ադրբեջանը». Սուրեն Սարգսյան

«ԵՏՄ-ն տարածաշրջանային միակ տնտեսական պրոյեկտն է, որում Հայաստանը ներգրավված է։ Այսինքն՝ մենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհանում չկանք, Ղարս-Ախալքալաք նախագծում չկանք։ Որևէ նախագծում Հայաստանը չկա, ամբողջապես շրջանցված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Ելք» դաշինքի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախագծին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ ժամանակը կտա գնահատականը՝ արդյոք ճի՞շտ էր, թե սխալ ԵՏՄ մտնելը։

«Պարզապես աշխարհաքաղաքական առումով ասում եմ, որ միակ նախագիծն է, որին Հայաստանը մասնակցում է։ Երկրորդ՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ է մեզ տալու ԵՏՄ-ից դուրս գալը։ Երբ որ մենք դուրս ենք գալիս ԵՏՄ-ից՝ հայտնվում ենք մի իրավիճակում, երբ մեր հարևանները շտապում են մտնել ԵՏՄ։ Դրա մասին Թուրքիան արդեն իսկ հայտարարություն արել է, և դա ուղղված է եղել ոչ միայն ԵՄ-ին, այլև ՌԴ-ին, միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին։ Այս քննարկումը դեռևս կա Թուրքիայում, և մենք պետք է սպասենք, տեսնենք՝ Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ինչ ուղղությամբ են գնում»,-պարզաբանեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է հաշվի առնի՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալուց հետո, այնտեղ հայտնվելու են Թուրքիան և Ադրբեջանը։

Նրա խոսքով՝ եթե նոր անդամ է գալիս ԵՏՄ, ապա բոլոր կողմերը պետք է համաձայնություն տան. «Այսինքն՝ ըստ էության, Թուրքիան կամ անդամ երկրները գալու են՝ Հայաստանի նախագահին ասեն՝ խնդրում ենք, վետոյի իրավունքը մի օգտագործիր, որպեսզի նոր անդամ ներգրավենք ԵՏՄ-ում։ Դրա դիմաց Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ պահանջներ պետք է ներկայացնի կամ ինչ-որ կոմպրոմիսի գնա։ Թե դրա դիմաց մենք ինչ կարող ենք ստանալ, իհարկե, դա Հայաստանի քաղաքական իշխանության որոշելիքն է։  Բայց եթե Թուրքիան մտնի ԵՏՄ ու մենք դուրս չգանք ԵՏՄ-ից, դրա նախապայմանը պետք է լինի Թուրքիայի հետ սահմանի բացումը»։

Քաղաքագետը անդրադարձավ նաև ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին և նշեց, որ որևէ պատճառ չկա, որ հայկական կողմի նախաձեռնությամբ այն չստորագրվի. «Նախորդ անգամ այդ պայմանագիրը չի ստորագրվել ԵՄ-ի պատճառով։ Այն ժամանակ Հայաստան էր գնում-գալիս Ֆյուլեն, նա ակտիվ բանակցում էր իշխանությունների հետ, բայց մշտապես հայտարարում էր, որ Հայաստանը դեռևս պատրաստ չէ ստորագրելու այս համաձայնագիրը։ Հիմա մենք մի քանի քայլ առաջ ենք, ունենք նախաստորագրած համաձայնագիր, ունենք նախագահի մակարդակով հայտարարություն, որ Հայաստանը պատրաստվում է դա ստորագրել։ Նախորդ պայմանագիրն անգամ չէր նախաստորագրվել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: