Ալիևի խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը, որը հայտնի է ՀՀ տարածքային ամբողջականությունը թիրախավորող իր ելույթներով, առանձնահատուկ ոգևորվել է և մեդիա դաշտում Հայաստանի հասցեին սկսել է հնչեցնել սպառնալից տեքստեր․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը, որը հայտնի է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը թիրախավորող իր ելույթներով և սպառնալիքներով, առանձնահատուկ ոգևորվել է և ադրբեջանական մեդիա դաշտում Հայաստանի հասցեին սկսել է հնչեցնել սպառնալից տեքստեր՝ վերջերս Պետքարտուղարության կողմից Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP+ առևտրային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Սոկոլովի նշանակումից հետո… Նա անգամ մոտ մեկ շաբաթ առաջ գրառում էր արել՝ առաջարկելով ընդհուպ մինչև ռազմական քայլեր, ինչը օգոստոսի 8-ից հետո չէր հնչել ադրբեջանական կողմից։

Ես իմ վերջին հարցազրույցում խոսել էի այս թեմայի մասին և ասել, որ ադրբեջանական կողմն անթաքույց սկսել է դժգոհություն արտահայտել այս թեմայով։ Սա դեռևս մնում է քարոզչության մակարդակում, քանի դեռ ԱՄՆ ղեկավարությունը կասեցնում է ադրբեջանական ախորժակը, բայց, ցավոք, երկարաժամկետ զսպման համար պետք է պետական շահը սպասարկող իշխանություն, որը կհասկանա, թե ինչ ասել է խաղաղություն, և ինչ ասել է ադրբեջանական ախորժակի զսպում…

Նման ղեկավարություն ունենալու դեպքում TRIPP-ը կլիներ զուտ հայ-ամերիկյան ծրագիր, քանի որ Ադրբեջանն անելիք չունի մեր տարածքի հետ, որի մի հատ էլ թուղթ ստորագրեր այս թեմայով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031