Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտները նվազել են

2026 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում զբոսաշրջությունից ստացված եկամուտները նվազել են 2%-ով և կազմել 1.9 միլիարդ ԱՄՆ դոլար, այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը։

Տուրիզմի վարչության տվյալներով՝ առաջին և երկրորդ եռամսյակում միջազգային ճանապարհորդների այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 3 մլն 50 հազար 173, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 103 հազար 568 այցելությամբ (3.3% անկում)։

Անկման միտումը հատկապես նկատելի է երկրորդ եռամսյակում։ Ապրիլ-հունիս ժամանակահատվածում Վրաստանում միջազգային ճանապարհորդների թիվը կազմել է 1 մլն 749 հազար 668, ինչը 89 հազար 245 այցելությամբ կամ 4.9%-ով պակաս է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Տուրիզմի ազգային վարչության պնդմամբ՝ «անկումը պայմանավորված է այն երկրներից զբոսաշրջային հոսքերի նվազմամբ, որոնց վրա ուղղակիորեն ազդել են տարածաշրջանային հակամարտությունն ու դրա հետ կապված ավիահաղորդակցության սահմանափակումները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031