Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատ) հավանություն է տվել «Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ եվրասիական տնտեսական ինտեգրացման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման համաձայնագրի վավերացման մասին» օրինագծին:
Ամերիկյան ԶԼՄ-ներում այն բանի շուրջ շարունակվող շահարկումները, թե նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Սպիտակ տանը կայացած զրույցի ընթացքում իբր գաղտնի տեղեկատվություն է հրապարակել, ստիպում է ենթադրել, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկվում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից իրենց նկատմամբ իրականացվող շանտաժը:
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն է տարել: Այդ մասին հայտնել է ուկրաինական «Գորդոն» ինտերնետհրատարակությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատի մի աղբյուր:
Fox News ալիքի հաղորդավարուհի եւ նախկին դատախազ Քիմբեռլի Գիլֆոյլը Mercury News թերթին հայտարարել է, որ իր թեկնածությունը քննարկում են ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնի համար՝ Շոն Սփայսերի փոխարեն։
Վենեսուելայի կառավարությունը եւս 60 օրով (մայիսի 13-ից) երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երկրի էկոնոմիկայում:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են այն մարդուն, որը մայիսի 16-ի երեկոյան փորձել է ներխուժել Սպիտակ տուն:
Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման հեղինակները հենց Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի, ինչպես նաեւ ստորին պալատի իրավաբանական կոմիտեի բոլոր 33 դեմոկրատները մայիսի 16-ին հանդես են եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի եւ Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն վարելու օգտին:
Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել:
Տեղեկատվությունը, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտնել է Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, վերաբերել է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պլաններին:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ջոկատները մոտեցել են Ռաքա քաղաքի արվարձաններին:
Ամերիկացի գիտնականներն ստեղծել են առաջին ճկուն եւ հարթ նյութը, որը կարող է մեխանիկական տատանումները կերպափոխել էլեկտրականության կամ արտաբերել հնչյուն, ինչը ճանապարհ է բացում առաջին «խոսող» թերթերի, «երգող» դրոշների եւ «լրտեսական» պիջակների ստեղծման համար:
Այս տարի «Երկնագույն դրոշակ» միջազգային որականիշով են նշվել Հունաստանի 486 լողափեր եւ 12 նավամատույցներ, այս ցուցանիշով Հունաստանն աշխարհում գրավել է երկրորդ տեղն Իսպանիայից հետո, ինչի մասին հայտնել է Հունաստանի բնության պահպանության ընկերությունը (EEPF), որը միջազգային «Երկնագույն դրոշակի» ազգային գործարկուն է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարին տիրացել էին նացիստները, բայց կարճ ժամանակով: Երբ գերմանացիները նկարով Փարիզից ուղեւորվում էին Մորավիա, կանգնեցվել են ֆրանսիական Դիմադրության մարտիկների կողմից:
Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը մայիսի 17-ից մինչեւ 28-ը Ֆրանսիայի Լազուրե ափին կանցկացվի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում:
Լիտվայի բնակիչներն ալկոհոլի օգտագործման մակարդակով 2016 թվականին դարձել են համաշխարհային առաջատարներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին, գնահատել է շատ հաջողված:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Ադրբեջանի կառավարության կողմից մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների արգելափակման վերաբերյալ հայտարարությամբ:
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին կայանալիք ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որևէ խախտում թույլ չի տվել՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղեկատվություն կիսելով, որը վերաբերել է ահաբեկչության դեմ պայքարին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքային ճաշ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Բրյուսել այցի շրջանակում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղևորվելու է Աֆրիկա, որպեսզի հանդիպի ֆրանսիացի զինվորականների հետ:
Իլոն Մասքի SpaceX մասնավոր ընկերության Falcon 9 տանող հրթիռը հաջողությամբ մեկնարկել է Քանավերալի հրվանդանից (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ):
Ֆրանսիայի բնակիչների մոտավորապես մեկ երրորդը՝ 32 տոկոսն է հավանություն տալիս հանրապետության վարչապետի պաշտոնում «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Էդուար Ֆիլիպին նշանակելուն:
«Դե, բա էլ ո՞ւմ մոտ պոստսովետական երկրները գնան, որ մեր գործերը կարգավորվեն։ Մենք միայն ունենք Պուտին և Լավրով»,- ասաց նա, իսկ ես լուռ համաձայնեցի հիպերպատանեկան պարադիգմայի հետ։ Իմ դիտարկումներով՝ Լավրովը կարողանում է նաև այդ լեզվով խոսել»,- գրում է հեղինակը։
Ելիսեյան պալատը Ֆրանսիայի նախարարների նոր կաբինետի կազմը կհայտարարի մայիսի 17-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ լիակատար իրավունք ուներ Ռուսաստանին կարեւոր տեղեկատվություն հայտնելու վերջերս Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում։
Ստամբուլի օդանավակայանում ձերբակալված պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Մեհմեթ Ալի Ասլանն ազատ է արձակվել:
Իսպանիայից Կատալոնիայի ինքնավար հանրակցության անկախության շուրջ հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին. այս ամսաթիվը հաջորդ շաբաթ կհայտարարվի Կատալոնիայի կառավարության ղեկավար (ժեներալիտետ) Կառլես Պուչդեմոնի կողմից: