Սաուդյան արքայազնին մահացած են գտել Լոնդոնի հյուրանոցներից մեկում. The Telegraph
Սաուդյան արքայազնը, որը Սաուդյան Արաբիայի թագավորի հեռավոր ազգականն էր, մահացած է հայտնաբերվել Լոնդոնի շքեղ հյուրանոցներից մեկում, հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը:
«Սաուդյան արքայազնին մահացած են գտել Քենսինգթոնի հյուրանոցում»,- ասվում է նյութում:
Պարբերականի տվյալներով՝ 29-ամյա արքայազնի մարմինը հայտնաբերել են անցյալ տարվա նոյեմբերին Քենսինգթոն շրջանի թանկարժեք հյուրանոցային համարի լոգարանում: Նրան գտել է հյուրանոցի աշխատակիցը մաքրություն անելու ընթացքում:
Ըստ քննության արդյունքների՝ մահացածի արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլի և թմրանյութերի բարձր կոնցենտրացիա: Դիահերձումը ցույց է տվել, որ արքայազնը լուրջ խրոնիկական հիվանդություններ չի ունեցել:
Ինչպես գրում է The Telegraph-ը, մահը վրա է հասել սրտի կանգի հետևանքով:

