Բաժիններ՝

Հարավային Կորեան առաջին անգամ օդային բազավորման թևավոր հրթիռ է փորձարկել

Հարավային Կորեայի զինվորականները սեպտեմբերի 13-ին առաջին անգամ վարժական հրաձգություններ են անցկացրել ինքնաթիռից արձակված մեծ հեռահարության թեւավոր հրթիռով: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ռազմաօդային ուժերը:

Զինվորականների տեղեկատվությամբ՝ F-15K կործանիչ-ռմբակոծիչն արձակել է գերմանա-շվեդական մշակման «Թաուրուս» հրթիռը: Այն արձակվել է Չհունչհոն Նամդոյի նահանգի վրայով, ինչից հետո հաղթահարել է 400 կիլոմետր եւ հաջողությամբ խոցել թիրախը Չոլա Փուկտոյի նահանգի ափամերձ ջրերում:

YTN-ն նշում է, որ «Թաուրուս» հրթիռը, որն ունի 500 կիլոմետր հեռահարություն եւ ժամում 1163 կիլոմետր արագություն, կարող է 15 րոպեում հասնել ԿԺԴՀ-ի ցանկացած մարզ, ընդ որում դրա համար հրթիռը կարելի կլինի արձակել Սեուլի շրջանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս