Բաժիններ՝

Մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվող տղամարդը կալանավորվել է

Իրավապահները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Քրեական ոստիկանության Սյունիքի և Լոռու մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 19-ին Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել և արգելանքի են վերցել 51-ամյա մի տղամարդու, որը մայիսի 12-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն ու մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031