ԿԺԴՀ-ն մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները
ԿԺԴՀ-ն մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները: Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարության համապատասխան հայտարարությունը հրապարակված է ՑՏԱԿ պետական լրատվական գործակալության կայքում:
«Փենյանը մերժում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անօրինական բանաձեւը, որում հրթիռային արձակումը որակված է որպես սպառնալիք միջազգային հանրակցությանն ու անվտանգությանը: Այդ փաստաթղթով մեզ զրկել են ինքնապաշտպանության իրավունքից: Դա խոսում է այն մասին, որ մեզ հարկավոր է ավելի արագ զորեղ ազդակ հաղորդել Հյուսիսային Կորեայի հզորության մեծացմանը՝ ինքնիշխանության եւ գոյության իրավունքի ապահովման համրա»,- նշել է ԱԳ նախարարությունը:
Սեպտեմբերի 11-ին Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ նոր պատժամիջոցների ընդունման դեպքում «Վաշինգտոնը պատշաճ գին կվճարի եւ իր ամբողջ պատմության ընթացքում մեծագույն ցավն ու տառապանքը կապրի, եթե շարունակի պնդել, որ սաստկացվի ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմը: Սեպտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ է ընդունել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին ի պատասխան Փենյանի կողմից վեցերորդ միջուկային փորձարկման: Սահմանափակիչ միջոցառումների նոր փաթեթը թվով իններորդն է 2006 թվականից ի վեր, երբ Հյուսիասային Կորեան կատարեց իր առաջին ստորգետնյա միջուկային փորձարկումը:
Վաշինգտոնի նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ-ի բանաձեւը նախատեսում է ԿԺԴՀ-ի տեքստիլ արտադրանքի արտահանման լիակատար արգելում, Փենյանի կողմից նավթամթերքների գնման սահմանափակում եւ նավթահումքի ներմուծման սահմանափակում:
Դրա հետ մեկտեղ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին քվեարկությունից հետո հասկանալ է տվել. որ ԿԺԴՀ-ի համար դեռեւս ամեն ինչ չէ կորած: «Մենք չենք ձգտում պատերազմի: Եթե Փենյանը համաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը, նա կապահովի իր ապագան»,- ասել է ամերիկացի դիվանգետը: