
«Իրմա» փոթորիկն ԱՄՆ-ի հարավում առանց էեկտրականության է թողել միլիոնավոր մարդկանց. CNN

«Իրմա» փոթորիկն ԱՄՆ-ի հարավում առանց էլեկտրականության է թողել միլիոնավոր մարդկանց: Ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչ Քրիսթոֆեր Քրեբսին, միայն Ֆլորիդայի նահանգում առանց էլեկտրականության է մնացել 15 մլն մարդ:
Ջորջիայի նահանգում, Georgia Power եւ Georgia EMC էներգետիկական ընկերությունների տվյալներով, էլեկտրական ցանցերի վնասվելու պատճառով սեպտեմբերի 12-ի դրությամբ առանց էլեկտրականության են մնում 1,3 մլն սպառողներ: Հարավային Կարոլինայում 161 հազար մարդ չունի էլեկտրականություն, Հյուսիսային Կարոլինայում՝ ավելի քան 62 հազար, Ալաբամայում՝ մոտավորապես 20 հազար մարդ:
CNN-ի տվյալներով՝ «Իրմա»-ից առանձնապես տուժած մի քանի շրջաններում էլեկտրամատակարարումը կվերականգվի միայն մինչեւ սեպտեմբերի 22-ը: Սպիտակ տան աշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սեպտեմբերի 14-ին այցելել «Իրմա» փոթորկից տուժած Ֆլորիդայի նահանգ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: