Բաժիններ՝

«Մյանմայի քաղաքական առաջնորդը հրաժարվել է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում ելույթից». Սինհուա

Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը փաստորեն երկրի քաղաքական առաջնորդն է, հրաժարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 72-րդ նստաշրջանին մասնակցելուց: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Աուն Սան Սու Չժիի փոխարեն սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Մյանմայի անունից ելույթ կունենա հանրապետության փոխնախագահ Հենրի Վան Թհին: Ավելի վաղ պլանավորված ուղեւորությունը չեղյալ հայտարարելու պատճառները չեն հայտնում:

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին համաշխարհային հանրակցության կողմից քննադատության է ենթարկվել Մյանմայի Ռաքհայնի նահանգում իրադրության սրվելուց հետո, որտեղ օգոստոսի վերջին ավելի քան 400 մարդ է զոհվել բռնություններից: Ռաքհայնում բնակվող ռոհինջա ազգության շուրջ 300 հազար ներկայացուցիչներ հարկադրված են եղել փախչելու Բանգլադեշ:

Ավելի վաղ Աուն Սան Սու Չժին հայտնել է հանրապետության իրադարձությունների վերաբերյալ «զանգվածային ապատեղեկատվության» մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս