Թուրքական սև մեղրն աշխարհում լավագույնն է

Ամերիկայում անցկացված հեղինակավոր մրցույթում Թուրքիայի Քազդաղի լեռնային շրջանում ստացվող սև մեղրը 5-րդ տարին է, ինչ անընդմեջ հաղթում է «մուգ մեղրներ» անվանակարգում և ճանաչվում լավագույնը աշխարհում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի Դերելիի քաղաքի գյուղատնտեսական զարգացման կոոպերատիվի նախագահ Իլհան Դևեջին նշել է, որ Քազդաղի սև մեղրը դարձել է տարածաշրջանի կարևորագույն ապրանքանիշերից մեկը՝ շնորհիվ իր բարձր որակի և ստացած միջազգային մրցանակների:

Հաջողության հասնելու գործում հատուկ ընդգծվել է մեղվաբույծ և գիտնական, դոկտոր Գյոքհան Այդողդուի ներդրումը, ով ակտիվ գործունեություն է ծավալում այդ հարցում:

Կոոպերատիվի ղեկավարությունը, վկայակոչելով լաբորատոր փորձաքննությունների արդյունքներն ու բարձր որակական հատկանիշները, տեղացի և օտարերկրացի սպառողներին կոչ է արել նախապատվությունը տալ այս եզակի ու արժեքավոր արտադրանքին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031