Հայաստանի իշխանությունները խոչընդոտ են ստղծել, որ Բաքվում գտնվող հայ գերիներին հանդիպելու հարցով նամակս հասնի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին. Հայկ Մամիջանյան

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանի 2021–2026 թվականների գումարման խորհրդարանի աշխատանքի արդյունքները, գործող իշխանությունների հակահայկական քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում Հայաստանի ազգային շահերի պաշտպանության ուղղությամբ ընդդիմության գործունեությունը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի իշխանությունների և Եվրոպական միության հարաբերություններին, խորհրդարանական ընտրություններին և ընտրական գործընթացի խախտումների ու ձայների հափշտակման վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին:

Կարդացեք նաև

Քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության պայքարը խորհրդարանում և դրանից դուրս, կուսակցության գործունեությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև որոշ ներքին և արտաքին քաղաքական կենտրոնների փորձերը՝ իրենց ջանքերը կենտրոնացնելու ոչ թե գործող իշխանության, այլ Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ պայքարի վրա:

Ծրագրի առանցքային թեմաներից են դարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ու քաղբանտարկյալները, ինչպես նաև Հայաստանում առկա քաղբանտարկյալները:

Բացի այդ, անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, միջազգային կազմակերպություններում Հայաստանի շահերի պաշտպանությանը, ինչպես նաև երկրի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին քաղաքական ընթացիկ մարտահրավերներին:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031