Հունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշը

Հունաստանը ԵՄ պաշտպանական ֆինանսական գործիքի՝ Security Action for Europe-ի (SAFE) շրջանակում ստացել է առաջին վճարումը 118,2 միլիոն եվրոյի չափով:

Ինչպես հայտնում է Report-ի եվրոպական բյուրոն՝ հղում անելով ԵՀ-ին, դա կազմում է Հունաստանի համար նախատեսված 787,7 միլիոն եվրո ընդհանուր ֆինանսավորման 15%-ը:

Միջոցները Հունաստանին հնարավորություն կտան արագացնել առաջնահերթ պաշտպանական նախագծերի իրականացումը և զինված ուժերի արդիականացումը: SAFE-ը ֆինանսավորում է ԵՄ-ում արտադրված ռազմամթերքի, հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի և ցամաքային մարտական համակարգերի համատեղ գնումները:

Հունաստանի կողմից շուրջ 3,5 միլիարդ եվրո արժողությամբ իսրայելական ՀՕՊ համակարգերի գնման ֆինանսավորման համար SAFE-ի միջոցների հնարավոր մասնակի օգտագործման մասին տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Թոմա Ռենյեն ուղղակիորեն չի պատասխանել:

Նա սահմանափակվել է հիշեցմամբ, որ ծրագրի կանոններով՝ արտադրանքի արժեքի առնվազն 65%-ը պետք է բաժին ընկնի եվրոպական արտադրությանը, իսկ մինչև 35%-ը կարող է կապված լինել երրորդ երկրների հետ: «Այսպիսով, դա ևս մեկ անգամ հաստատում է, որ, ինչպես տեխնոլոգիական ոլորտում, այնպես էլ պաշտպանական ճյուղում բաց ենք մեր տեսակետները կիսող գործընկերների հետ համագործակցության համար»,- ասել է Ռենյեն:

SAFE-ը 150 միլիարդ եվրոյի չափով վարկային գործիք է, որը նախատեսված է սպառազինությունների, ներառյալ՝ ԵՄ-ում արտադրված ռազմամթերքի, հրթիռների, ՀՕՊ համակարգերի և ցամաքային մարտական տեխնիկայի համատեղ գնումները ֆինանսավորելու համար: Ծրագիրը Եվրամիությունում պաշտպանական ներդրումների ավելացման ReArm Europe/Readiness 2030 ծրագրի մաս է կազմում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031