Հարձակումների թիվը, որ իրականացրել է ԴԱԻՇ-ը վերջին 3 ամսում, ավելացել է ավելի քան մեկ երրորդով, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ահաբեկչությունների ու ապստամբական շարժումների IHS Jane հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ:
«Հայաստանն ու ԵՄ-ն կբանակցեն մի փաստաթուղթ, որը պարզապես չի լինի ասոցիացում, ինչպես կարող էր լինել նախկինում և ինչպես եղավ Մոլդավայի, Ուկրաինայի և Վրաստանի դեպքում: Դա կլինի ավելի ցածր մակարդակի փաստաթուղթ` ավելի պակաս հնարավորություններով»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հանդես է եկել քննդատությամբ՝ ուղղված Չեխիայի իշխանությունների հասցեին:
10 ռուսից 9-ը հավանության է արժանացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները:
ԱՄՆ Օհայո նահանգի ոստիկանությունը հետաքննում է երկու դեռահասների՝ 16 ու 17 տարեկան Սառա ու Էլիզաբեթ Հեյդենների սպանության փաստը:
Շվեդիայի արևմուտքում գտնվող դպրոցներից մեկի վրա կատարված հարձակման հետևանքով 5 մարդ վնավածք է ստացել, հայտնում է BBC-ն:
Սիրիայի բանակն այսօր ազատագրել է 4 տարի զինյալների ձեռքում գտնվող հնագույն Զաբադանի քաղաքը, զինյալները հետ են շպրտվել մի քանի կիլոմետր, հայտնում է kp.
Սլովենիայում փախստականների հետ կապված իրավիճակը լարվածության գագաթնակետին է հասել: Այս գիշեր Մերձավոր արևելքից ժամանած փախստականներն այրել են իրենց վրանային ճամբարը: Նրանք իրենց քայլը բացատրել են բնակության համար անտանելի պայմաններով, հայտնում է kp.ru-ն:
Ավստրիայում հետաքննում են գեղեցկության թագուհի Էնա Կադիչի մահվան փաստը, ով վազքի ժամանակ ընկել է անդունդը:
«Մենք կարծում ենք, որ սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործած Ասադին ցուցաբերված ջերմ ընդունելությունը հակասում է Սիրիայում իշխանության քաղաքական անցում ապահովելու Ռուսաստանի հնչեցրած հայտարարություններին»:
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատները կասկածում են, որ երգչուհու որդու հայրը կարող է լինել Դմիտրի Շեպելյովը, հայտնում է ntv.ru-ն:
ԱՄՆ 72-ամյա փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրաժարվում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տնային կալանքից փախած ծագումով հայ «օրենքով գող» Սուրեն Թավադովին, ով կրիմինալ շրջանակներում առավել հայտնի է Սուրիկ կամ Սուրեն Անդիջանսկի անունով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադի բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են գրեթե 3 ժամ, հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրասնոդարի մարզում իրավապահները ձերբակալել են տարեց մանկապիղծի, ով 4 տարի շարունակ 11-ամյա աշակերտուհու է բռնաբարել, հայտնում է ntv.ru-ն:
Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ-HDP) կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ Ալի Հայդար Քոնջան հոկտեմբերի 18-ին այցելել է Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք և հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիրների հետ:
Պետք է բարձր գնահատել միջազգային փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնի և Ամալ Քլունիի, ինչպես նաև Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի բացառիկ ջանքերը դատարանում Հայաստանը ներկայացնելիս և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը պաշտպանելիս:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների հավաքատեղիին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ռումինիայի դատարանը հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է 1990 թվականի բողոքի ցույցերը ճնշելիս մարդկության դեմ գործած հանցագործություններ կատարելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ-ի 70-ից ավելի դիտորդ: Այս մասին Trend-ի հետ զրույցում Բաքվում ասել է ԱՊՀ-ի դիտորդների առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:
Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան ամբողջությամբ կոորդինացնում են իրենց գործողությունները ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Սիրիայում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այսօր Լոնդոնում իր ելույթի ժամանակ:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հավանության է արժանացրել իրանական ատոմային ծրագրի վերաբերյալ Թեհրանի գործարքը «վեցյակի» հետ՝ կոչ անելով վերացնել համաձայնագրում առկա որոշ երկիմաստ ձևակերպումներ, հայտնում է BBC-ն:
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին մոտ է իր իշխանությունը կորցնելուն:
Կանադայի Լիբերալ կուսակցության ղեկավար Ջասթին Տրյուդոն, ով դարձել է երկրի նոր վարչապետը, հայտարարել է, որ կանադական ավիացիան այլևս չի մասնակցի Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծման գործողություններին:
Իրաքի իշխանությունները մտադիր չեն օգնության խնդրանքով դիմել ռուսական բանակին, որպեսզի պայքարի ԴԱԻՇ-ի դեմ երկրի տարածքում:
Բժիշկները ոչ մեծ ուռուցք են հայտնաբերել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխուղեղում: Քաղցկեղի այդ տեսակը բուժման է ենթակա առանց վիրահատական միջամտության, գրում է իտալական Quotidiano պարբերականը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ, կազմակերպությունում Անտիգուա և Բարբուդայի լիազոր ներկայացուցիչ Ջոն Էշը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանն ու ռուս ժողովրդին սիրիական ճգնաժամի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվա կատարած իր այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սիրիայում տիրող վիճակի ու կառավարական զորքերի պլանների մասին, հայտնում է TASS-ը:
Սլովենիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրենքը, որը բանակին հավելյալ լիազորություններ է տալիս Խորվաթիայի հետ սահմանին փախստականների հոսքի վերահսկողություն իրականացնել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: