Զախարովան Միացյալ Նահանգներին հիշեցրել է Ուկրաինայում հակամարտությունը մեկ օրում ավարտելու Թրամփի խոստման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի քան 80 անգամ խոստացել է Ուկրաինայի հակամարտությունն ավարտել 24 ժամում և բարձր է գնահատել Անքորիջի գագաթնաժողովը: Դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատասխանելով լրագրողի հարցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով, հայտարարել է.

«Ձեզ թվում է՝ մենք Ուկրաինայում պատերազմը կարգավորեցի՞նք 30 րոպեում: Գործերն այդպես չեն արվում»,- գրել է Զախարովան իր թելեգրամյան ալիքում:- Ոչ ոք այդպես չէր մտածում: Բայց բոլորը հիշում են, թե ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի քան 80 անգամ խոստացավ Ուկրաինայում հակամարտությունն ավարտել 24 ժամում, իսկ այնուհետև բարձր գնահատական տվեց Անքորիջի գագաթնաժողովին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031