
C-400 համակարգերի մատակարարման ռուս-թուրքական պարտավորագրի գումարը կազմել է ավելի քան 2 մլրդ դոլար

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը կազմում է ավելի քան 2 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական շրջանների մի աղբյուր:
Հրատարակությունը գրում է, որ թուրքական կողմը կստանա չորս դիվիզիոն C-400: Նշվում է, որ դա ամենախոշոր պարտավորագիրն է, որը երբեւէ կնքվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի միջեւ: «Կորմերսանտ»-ի տեղեկություններով՝ C-400-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո մնացել են մի քանի բաց հարցեր: «Նախ, «Ռոսօբորոնէքսպորտի» կողմից ստորագրված պարտավորագրում թուրքական կողմը չի հիշատակում զենքի գնման համար վարկի տրամադրումը, այս ասպեկտը հարկ կլինի առաձին քննարկել: Երկրորդ, Թուրքիան մտադիր է C-400 համակարգերի արտադրություն կազմակարպել իր տարածքում:
Դրան դեմ են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնք աննպատակահարմար են համարում ՆԱՏՕ-ի անդամ երկրին տեխնոլոգիաների հանձնման հնարավորությունը, նշել է թերթը: