Բաժիններ՝

ԱՄՆ-ում և կարիբյան երկրներում «Իրմա»-ի զոհերի թիվը հասել է 55-ի. Associated Press

ԱՄՆ-ում եւ Կարիբյան ավազանի երկրներում «Իրմա» փոթորկի զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 55-ի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Նրա տվյալներով՝ մահերից առնվազն 18-ը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին. 12 մարդ զոհվել է Ֆլորիդայում, չորսը՝ Հարավային Կարոլինայում, եւս երկուսը՝ Ջորջիայում: Դրա հետ մեկտեղ Կարիբյան ավազանի երկրներում զոհերի ընդհանուր թիվը հասնում է առնվազն 37-ի: Զոհվածների թիվը կարող է աճել:

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից ԱՄՆ-ի տնտեսության ընդհանուր վնասը կարող է հասնել 290 միլիարդ դոլարի, ինչի մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով AccuWeather խորհրդատվական ընկերության նախագահ Ջոել Մայերսին:

Փորձագետը կորուստների գումարում ներառել է այն վնասը, որը կրել է գործարարությունը, գործազրկության աճի հետ կապված կորուստները, ենթակառուցվածքի վնասումները, բերքի կորուստը, մասնավոր սեփականության վնասը եւ վառելանյութի ավելացած ծախսերը: Փորձագետի կարծիքով՝ տարերային աղետների հասցրած վնասն ԱՄՆ-ի տնտեսության վրա կազդի ընդհուպ մինչեւ այս տարվա վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս