Բաժիններ՝

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կասեցրել է երկիր փախստականների մուտքը թույլատրող վճիռը

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կասեցրել է վերաքննիչ դատարանի վճիռը, որը 24 հազար փախստականների թույլատրել էր ժամանել ԱՄՆ: Այդ մասին ասված է դատարանի վճռում: Ավելի վաղ Գերագույն դատարանը կասեցրել էր մեկ այլ վճիռ, որը սահմանափակում էր փախստականների մուտքը:

Դատարանի վճիռները ժամանակավոր բնույթ են կրում՝ մինչեւ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրի՝ ըստ էության քննարկումը: Բուն հրամանագիրն ուժի մեջ է մտել հուլիսին. նույնպես Գերագույն դատարանի միջամտությունից հետո: Հրամանագրով 120 օրով դադարեցված է փախստականների ընդունումն ԱՄՆ, ինչպես նաեւ 90 օրով դադարեցված է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930