Թրամփը պատրաստ է սենատոր Գրեմի հուղարկավորության ժամանակ հանդիպել Նեթանյահուի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է այցելել սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը: Ամերիկյան առաջնորդը հավելել է, որ պատրաստ է միջոցառման ժամանակ հանդիպել իսրայելցի պաշտոնակցի հետ:

«Ես և Բիբին (Բենյամին Նեթանյահուն) շատ լավ հարաբերություններ ունենք: Ես կհանդիպեմ նրա հետ, եթե նա այնտեղ լինի»,- Axios պորտալին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

Ինչպես կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, սգո արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնում հուլիսի 28-ին, Թրամփը կմասնակցի դրան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031