Բաժիններ՝

43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 43-ամյա տղամարդը իր կողմից շահագործվող մեքենայում զենք և զինամթերք է պահում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները Ավան համայնքի Մարշալ Բաբաջանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 43-ամյա տղամարդու վարած մեքենան, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում կար զենքի նմանվող առարկա։ Տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է վարչություն։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են «Hagan» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, նույն թմրամիջոցի հետքերով տարա և մեթադոն տեսակի թմրամիջոց։

Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031