«Երեք տարի հետո առողջապահական ծառայություններին դիմող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա էլեկտրոնային անձը հաստատող քարտի միջոցով ստանալ ավելի լավ բժշկական խորհրդատվություն, օժանդակություն, դեղերի նշանակումներ»,- մանրամասնեց Հոա-Բին Աճեմյանը։
Բուլղարիայում թուրքերի կողմից հիմնադրված «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը դատապարտել է Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները:
Իսրայելը լիովին պաշտպանում է Սիրիայի ավիաբազային հարվածելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի գրոհը համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում հանրապետական Դոնալդ Թրամփի նախկին մրցկակցուհի, դեմոկրատների ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը կարելի է լուծել Սիրիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ապակայունացմամբ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում է, որ սիրիական հակամարտության դադարեցմամբ շահագրգռված բոլոր կողմերը, բացի Ռուսաստանից եւ Սիրիայի կառավարությունից, պետք է ողջունեն Սիրիայում ամերիկյան զինված ուժերի կողմից հասցված հարվածն ավիաբազային:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) հրապարակել են «Թոմահավք» թեւավոր հրթիռների արձակումների տեսագրությունը, որոնք ապրիլի 6-ին Միջերկրական ծովում ամերիկյան նավերից իրականացվել են Սիրիայի Հոմս քաղաքում Շայրաթ օդանավակայանի թիրախների վրա, որտեղ բազավորված էին Սիրիայի կառավարական բանակի զինվորականները:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «մտածի բացասական հետեւանքների մասին» Սիրիային հնարավոր ամերիկյան ավիահարվածներ հասցնելու դեպքում։
«Ես հասկանում եմ, քաղաքական որոշ սկզբունքներ թույլ չեն տվել ԱՄՆ-ին դեռեւս ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, դրանք արդար սկզբունքներ չեն: Արդար է ճշմարտությունը»:
Նորվեգիայի իշխանությունները մտադիր են կառուցել աշխարհում առաջին թունելը խոշորաչափ ջրային նավերի համար:
«Ներքաղաքական անկայունությունը նախ՝ որևէ երկրի շահերից չի բխում, առավել ևս՝ Հայաստանի, որը չկարգավորված հակամարտություն ունի, ինչն իր հերթին՝ քաղաքական ուժերին ողջամտություն պետք է հաղորդի»,- ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
Ծագումով թուրք Նիդերլանդների քաղաքացիներն, ովքեր ներկայումս գտնվում են Թուրքիայում, զրկված են երկրից դուրս գալու իրավունքից:
Անանուն ընկերությունների հետևում թաքնվող օլիգարխները, որոնք Մեծ Բրիտանիայում ունեն միլիարդավոր ֆունտ ստեռլինգների արժողության շքեղ տներ և կալվածքներ, ստիպված կլինեն հայտնել իրենց անունները կոռուպցիայի դեմ պայքարի նոր կանոններին համապատասխան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի անդամներին հայտարարել է, որ Իդլիբում քիմիական հարձակումից հետո դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ:
«Ցանկացած երկրի դեպքում այդպես է, որպեսզի իշխող ուժը չստանա ձայների մեծամասնությունը, այդ երկրում պետք է տեղի ունենա ազգային աղետ այնպես, ինչպես դա եղավ, օրինակ, 1993թ. Ռուսաստանի ընտրությունների ժամանակ…»:
Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, դատապարտմանը և կանխմանը նվիրված ամսվա շրջանակում Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ջոլին հանդես է եկել հայտարարությամբ:
Մոսկվայում ավելի քան 50 հազար մարդ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարանում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակի երեկոյին:
«Եվրոպական միությունն աննախադեպ զիջումների է գնում Հայաստանի դեպքում»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը։
ԱՄՆ-ի Սպիտակ տունը դատապարտել է Սիրիայի իշխանություններին՝ պնդելով, որ Իդլիբի գավառում երկրի կառավարությունն է կրում թունավոր գազով իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Հարձակման արդյունքում այստեղ քաղաքացիական մոտ 1ՕՕ անձինք են զոհվել, մեծաթիվ այլոք՝ թունավորվել։
Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) կառավարիչ մոնսինյոր Յակոբ Բյուրգլերին` ուղեկցությամբ «Ինսբրուք Կարիտաս» բարեսիրական հասարարական կազմակերպության տնօրեն Գեորգ Շաումերի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված 11 վճիռ է կայացրել:
Գերմանիայում բնակվող 20 թուրքի նկատմամբ հետաքննություն է սկսվել լրտեսություն իրականացնելու հիմնավորմամբ:
«Անկարելի է դեպի ապագա ընթանալ՝ օգտագործելով անցյալի լեզուն ու արժեքները,- ասել է Տիգրան Սարգսյանը:-Բիզնեսի հետ կառուցողական երկխոսության օրինակը դրա փայլուն ապացույցն Է: Մենք ամբողջ աշխարհի ձեռնարկատերերի հետ քննարկում ենք լավագույն պրակտիկաների կիրառման հնարավորությունները տեխնիկական եւ մաքսային կարգավորման, ֆիտոսանիտարական ու անասնաբուժական հսկողության հարցերում»:
Նոր Զելանդիայի իշխանություններն Էջքամբ քաղաքի բոլոր բնակիչներին տարահանել են սաստիկ հեղեղման պատճառով, հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիան:
Եվրոպայի խորհրդարանը (ԵԽ) քվեարկել է Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման օգտին:
ՄԹ-ը կշարունակի աջակցել կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր հանձնառու են ամրապնդել ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու կայունությունը Հայաստանում՝ հօգուտ ժողովրդի»:
Սիրիայի Իդլիբի նահանգի ողբերգությունը՝ կապված քիմիական զենքի ենթադրվող կիրառման հետ, կարող է ձեռնտու լինել ահաբեկիչներին եւ նրանց, ովքեր փորձում են ապաօրինականացնել Սիրիայի իշխանություններին:
Պետերբուրգում ձերբակալվել են Աքբարժոն Ջալիլովի ենթադրյալ հանցակիցները, որն ապրիլի 3-ին ահաբեկչական գործողություն է կատարել մետրոյում:
ԱՄՆ-ի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել շուրջ 16,6 հազար մարդու, որոնք 2017 թվականի մարտին փորձել են անօրինականորեն հատել մեքսիկաամերիկյան սահմանը, ինչը 30 տոկոսով պակաս է, քան նախորդ ամսին եւ 64տոկոսով պակաս, քան 2016 թվականի մարտին:
Ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը բացասական գնահատական է տվել երկրի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի գործունեությանը եւ նրան համարում է «վատ նախագահ»: