Իրանական Fars գործակալությունը հայտնում է Սիրիայի Հալեպ քաղաքից «Իսլամական պետության» գրոհայինների փախուստի մասին: Վերջիններս փախուստի են դիմում կանացի հագուստներով, գրում է Газета-ն:
Կրակոցների ժամանակ առաջացած իրարանցման ժամանակ, սակայն, հայր ու դուստր կորցրել են իրար: Ըստ լրատվամիջոցների՝ հայրը կարողացել է դուրս գալ թատրոնից, իսկ դուստրը մինչ այժմ չկա:
Նա առաջարկել է համապատասխան օրինագիծ ներկայացնել նախարարների խորհրդի քննարկմանը:
CNN-ը տեսանյութ է հրապարկել Փարիզում հնչած նոր կրակոցներից հետո առաջացած խուճապի մասին:
Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող երկրորդ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել:
Երկու հայ երիտասարդներ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից:
Փարիզի «Բատակլան» համերգասրահի ռոք համերգի այցելուներից մեկը Facebook–ի իր էջում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել ողջ մնալ ահաբեկչության ժամանակ:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ականատեսը նկարահանել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության առաջին վայրկյանները:
Օրերս Փարիզի 7 շրջաններում գրեթե միաժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունների՝ զինված հարձակումների ու պայթյունների հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, 129 է:
Հայկական ծագումով ամերիկյան աշխարհահռչակ ռոք երգիչ, «System of a Down» (SOAD) խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում մեկնաբանել է ահաբեկչությունները, որոնք տեղի են ունեցել Լիբանանում և Փարիզում:
Արվեստը հայտնի է իր գեղեցկությամբ, սակայն դրանում առկա է նաև տգեղությունն անգամ ամենահայտնի նկարիչների աշխատանքներում՝ չխոսելով անգամ արյան, էքզիստենցիալ սարսափի մասին:
Ֆրանսիայում արյան հանձնման կետերը ծանրաբեռնված են աշխատում նոյեմբերի 14-ի առավոտից:
Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որտեղ հարձակումների հաջորդ օրը տղամարդը նվագում է Ջոն Լենոնի «Imagine» երգը «Բատակլան» համերգասրահի մոտակայքում, որտեղ ուրբաթ ահաբեկիչները կրակել են մարդկանց:
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Ռուսաստանը քայլերի է դիմելու, դրանք չեն լարվելու, Վրաստանի հետ Ռուսաստանը գործընթացի մեջ է, որը կտևի երկար, բայց առանց լարվածության օջախների, քանի որ դա այսօր ամենևին էլ ձեռնտու չէ Ռուսաստանին։»
Ֆրանսիայում ոստիկանությունը պարզել է Փարիզի ահաբեկչության 8 հեղինակներից 3-ի ինքնությունը, հայտնում է BFM հեռուստաալիքը:
Փարիզում սպանված ահաբեկիչներից մեկի մարմնի զննության ժամանակ հայտնաբերվել է սիրիական անձնագիր, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ երկրում այս գիշեր տեղի ունեցած հարձակումներից հետո անվտանգության հավելյալ միջոցառումներ են սահմանվելու:
Լոնդոնի «Գեթվիկ» օդանավակայանի տերմինալը վերսկսել է աշխատանքը այն բանից հետո, երբ կասկածելի իրի պատճառով տարհանվել էր:
«Գերմանիայի անվտանգության ուժերն այս գիշերվանից ձեռնարկում են անվտանգության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցները: Դրանց թվին է դասվում առաջին հերթին դեպի Ֆրանսիա տանող ավիա և երկաթուղային հաղորդակցության միջոցներում ոստիկանության ուժեղացված ներկայությունը, ինչպես նաև հերթապահ ոստիկանական միավորների զինումը»,- ըստ «Ռիա Նովոստի»-ի՝ ասել է Գերմանիայի ՆԳ նախարարը:
Ֆրանսիական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ամստերդամում Twitter սոցցանցում հրապարակված սպառնալիքից հետո: Այս մասին գրում է »Գազետան»՝ հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը: Ինքնաթիռից, որը պատկանում է Air France ավիաընկերությանը, տարհանվել են ուղևորները: Այս պահին ինքնաթիռը մանրամասն զննության է ենթարկվում:
Life News-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում արագընթաց գնացքը շրջվել է՝ դուրս գալով ռելսերից: Նախնական տվյալներով, կա 5 զոհ:
Մենք բոլորս ցնծված ենք Ֆրանսիայում տեղի ունեցած սարսափելի ողբերգությամբ: Այս դժվարին պահին խոսքեր չենք գտնում հայտնելու մեր ցավը, զայրույթը: Մեր համայնքը աղոթում է բոլոր անմեղ զոհերի համար: Վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում: Հավատացեք այդ ցավով մենք եզդիներս ապրում ենք այս էլ մի քանի տարի է: Այդ հրեշները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ աշխարհը համատեղ ուժերով պետք է ոչնչացնի նրանց իրենց որջում:
Այսօր ժամը 20։00-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով կան մեծաթիվ զոհեր, վիրավորվել են բազմաթիվ մարդիկ:
«Կատարվում է այն, ինչն անխուսափելի էր: Ծայրահեղական Իսլամը խժռում է Ֆրանսիան և հիմա արդեն անցել է բացահայտ գործողությունների: Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան և Բելգիան Եվրոպայի ամենաթույլ օղակներն են, որովհետև ամենաանմիտ միգրացիոն քաղաքականությունն են վարել տասնամյակներ շարունակ և այսօր ավելի են թաթախվում իրենց հյուրընկալ մոլուցքի մեջ»:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 99 մարդ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Փարիզի հիվանդանոցներում երեկ տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, հայտնում է MosaiqueFM-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը վերցրել էին իրենց վրա:
Ինչպես հաղորդում է բելգիական առաջատար Cientele Revue պարբերականը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնա Բելգիայի Թագի շքանշանի կոմանդոր: Մրցանակը 91-ամյա շանսոնյեին կհանձնի անձամբ Բելգիայի արտգործնախարար Դիդիե նոյեմբերի 17-ին նախատեսված Ազնավուրի եզրափակիչ շոուից առաջ՝ Ռեյնդերսը Բրյուսելի Forest National համերգասրահում։
Ռուսաստանի Դաշնային խորհրդում չեն բացառում Ֆրանսիայի հետ ավիահաղորդակցությունը ահաբեկչությունների պատճառով դադարեցնելու հնարավորությունը, դրա հետ միասին նշում են, որ որոշումը պետք է կայացվի «կշռադատված, մտածված ու առանց խուճապի»:
«Ամենագլխավորը, որ հնչեց և դա ուղերձն էր Ֆրանսուա Օլադնի կողմից, այն էր, որ չենք վախենալու։ Այս պահին թերևս դժվարանում եմ ասել՝ Ֆրանսիան կուժեղացնի՞ իր քաղաքականությունն «Իսլամական պետության» դեմ, թե՞ ոչ»։