Թրամփը զինվորականների հետ հանդիպումից հետո խոսել է «փոթորկի մասին՝ անդորրից առաջ»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը զինվորական պաշտոնյաների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ տեղի ունեցած միջոցառումը կարելի է բնութագրել որպես «անդորր փոթորկից առաջ»:
Այդ մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է CNBC-ն։Լրագրողների ճշտող հարցին՝ ինչ է ենթադրում նման համեմատությունը, Թրամփը պատասխանել է՝ «Կիմանաք»: Նախօրյակին The Washington Post թերթը հայտնել է, որ Թրամփը առաջիկա օրերին կարող է հայտարարել Իրանի հետ կնքված միջուկային գործարքի լուծարման մասին: Հրատարակության աղբյուրները նշում են, որ Թրամփի համոզմամբ գործարքը չի համապատասխանում ԱՄՆ-ի ազգային շահերին:
The Washington Post-ի կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը կբերի վերադարձին Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ հայտարարել է, որ Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում իր գործողությունները կորոշի՝ կախված կոնկրետ քաղաքական իրադրությունից:
«Եթե ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից, ապա դա հիմք կլինի դրանից նույնպես դուրս գալու Իրանի որոշման համար: Սակայն կան լրացուցիչ ասպեկտներ, որոնք կազդեն մեր որոշման վրա»,- ընդգծել է Զարիֆը: Նրա խոսքով՝ այդ ասպեկտները կլինեն «այդ պահի քաղաքական իրադրությունը» եւ Եվրոպայի երկրների դիրքորոշումը: Մինչդեռ, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այն կարծիքն է հայտնել, որ Իրանի հետ համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալը կբերի Միացյալ Նահանգների մեկուսացմանը:
«Իրանի հետ գործարքը համաձայնագիր չԷ միայն Միացյալ Նահանգների հետ, դրան նաեւ մասնակցում են «վեցյակի» երկրները (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Գերմանիան) Դրանից միակողմանի կարգով դուրս գալը չի բերի Իրանի մեկուսացմանը, այն կբերի Ամերիկայի Միացյալ Նահանգների մեկուսացմանը»,- ասել է Բայդենը: Հոկտեմբերի 1-ին Թրամփը խոստացել Է, որ, ի տարբերություն իր նախորդներ Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ Կրտսերի եւ Բարաք Օբամայի, կհաղթի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին:
«25 տարվա ընթացքլում Մարդ-հրթիռի նկատմամբ լավ վերաբերմունքը չաշխատեց, ուրեմն ինչու այն պետք Է աշխատի այժմ: Քլինթոնը անհաջողություն կրեց, Բուշն անհաջողություն կրեց, եւ Օբաման անհաջողություն կրեց: Ես անհաջողության չեմ մատնվի»,- վստահություն է հայտնել նախագահ Թրամփը: