
Մեյը հայտարարել է, որ չի պատրաստվում պաշտոնաթող լինել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լրագրողներին հայտարարել է, որ, չնայած ամեն տեսակ լուրերին, ինքը չի պատրաստվում պաշտոնաթող լինել եւ վայելում է նախարարների աջակցությունը։
Հոկտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախկին նախագահ Հրանթ Շեփսը հայտարարել է, որ պատրաստել է երեք տասնյակ անուն խորհրդարանականներից, այդ թվում՝ հինգ նախկին նախարարներից բաղկացած ցուցակ, որոնք վարչապետից պահանջում են պաշտոնաթող լինել:
Նա նաեւ հայտնել է, որ նախարարների կաբինետի մի քանի անդամներ պաշտպանում են իր նախաձեռնությունը:
«Երկրին հարկավոր է հանգիստ ղեկավարում, ինչն էլ ես իրականացնում եմ նախարարների իմ կաբինետի աջակցությամբ»,-ասել է Մեյը լրագրողներին, Մեյդենհեդի իր ընտրատարածք (Բերքշիրի կոմսություն) ժամանելուց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: