Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնի ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով հունիսի 5-ի առավոտյան մի քանի մարդու է ձերբակալել մայրաքաղաքի արեւելյան մասում կատարված խուզարկություններից հետո:
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Արաբիական Միացյալ Էմիրությունները խզում են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ:
Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարություն է արել՝ կապված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին Վրաստանից առևանգելու ու Ադրբեջան տեղափոխելու հետ:
Ռուսաստանը ոչ մի կապուղի չի ունեցել ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների շտաբներից որեւԷ մեկի հետ:
Նախքան մեկնելը նա խնդրի առնչությամբ պարզաբանումներ է տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ասելով. «Գերմանացի պատգամավորները գերմանացի զինվորներին ոչ թե մեկ անգամ, այլ միշտ պետք է կարողանան այցելել»: Նա ընդգծել է, որ եթե Թուրքիան թույլ չտա դա անել պատգամավորներին, ապա Գերմանիայի համար այլընտրանք չի մնա, քան իր զինվորներին տեղակայել այլ վայրում:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորումն ստանձնել է Լոնդոնում մարդկանց վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, որի զոհ է դարձել յոթ մարդ: Այս հաղորդագրությունը ջիհադականները տարածել են իրենց հետ կապված Ամաք լրատվական գործակալության միջոցով։
Իտալիայի Թուրին քաղաքի կենտրոնական հրապարակում առաջացած հրմշտոցի թիվը գերազանցել է 1,5 հազարը:
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետեւանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը։
Երեք հարձակվողները սպանվել են:
Լոնդոնյան կամրջի և Բորոու շուկայի հարձակումները պաշտոնապես որակվել են որպես ահաբեկչություն:
Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մարդկանց, ինչից հետո մեքենայից դուրս են եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա:
ԱՄՆ-ում Չառլզ Շթարք Դրեյպերի լաբորատորիայի եւ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի հետազոտողներն ստեղծել են ճպուռկիբօրգ:
Սանկտ Պետերբուրգում տարեց կինը հուլիսի 2-ին մահացել է ցրտահարությունից:
Google-ն այս շաբաթ ներկայացրել է նոր լոնդոնյան կենտրոնակայանի կառուցման պաշտոնական պլանները, որտեղ հավաքվելու են շուրջ 4 հազար աշխատակիցներ:
«Երբ ասում եմ՝ «Ռուսաստան», ես, իհարկե, նկատի ունեմ այսօրվա ՌԴ իշխանություններին, և ոչ թե ռուս հասարակությանը, ժողովրդին կամ ընդհանրապես երկիրը»։
Հայտնի է, որ միջազգային ուսանողները մշտապես ավելի շատ են վճարում ուսման համար, ուստի չի բացառվում, որ կրճատման այս միտումը չտարածվի մնացած նահանգների պետական համալսարանների վրա:
ԱՄՆ-ի Virgin Galactic ընկերությունը կատարել է Unity մոդելի SpaceShipTwo ենթաուղեծրային տիեզերանավի հերթական փորձարկումը:
С-400 զենիթահրթիռային համալիրների` Թուրքիա մատակարարելու վերաբերյալ ռուսթուքական բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև համատեղ ռազմական ինքնաթիռներ արտադրելու հնարավորությունները:
Հաքերները կոտրել են Բահրեյնի արտաքին գործերի նախարար Խալեդ ալ Խալիֆայի թվիթերյան էջն ու թագավորական ընտանիքին ուղղված սպառնալիքներ տեղադրել այնտեղ:
«Այս տարի նշվում է Հայաստանի ու Գերմանիայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Առաջին տարիներից մենք ունեցել ենք շատ խորացված հարաբերություններ: Գերմանիան ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ: Մենք ունենք համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում՝ առևտուր, ներդրումային ծրագրեր, մշակութային միջոցառումներ և այլն»,- ասել է Մաթիաս Քիսլերը:
Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում մայիսի 28-ին տեղի է ունեցել մշակութային միջոցառում՝ նվիրված Հանրապետության տոնին, որի շրջանակում կայացել է «Thank you, հայրիկ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը և ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ հանդիպումը:
Վենեսուելայում ապրիլի 1ից շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը աճել է 63-ի:
Գերմանիայի խոշորագույն Rock am Ring բացօթյա ռոք փառատոնի ժամանակ ահաբեկչության սպառնալիքի պատճառով տարհանվել է 80 հազար մարդ:
Ռուսաստանում մոտավորապես 2.5 մլն հայ է ապրում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը կարևոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը և կոչ արել պաշտոնական Մոսկվային համագործակցել բոլոր այն ուղղություններով, որտեղ կան ընդհանուր շահեր:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական քայլերը նպաստում են Ռուսաստանի և Չինաստանի «հաղթանակին», բերում ամերիկյան համախարհային առաջնորդության կորստի:
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթահրթիռային С-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը, ներկա դրությամբ պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը:
Մեծ Բրիտանիայի Լինկոլնշիրի կոմսության բնակչուհին որոշել է դաջվածք անել 82 տարեկանում:
Տունը, որտեղ 1962 թվականին մահացել է հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն, վաճառվել է 7,2 մլն դոլարով:
Նոր հետազոտության տվյալներով՝ շատ մոտ ապագայում մարտկոցներով աշխատող մեքենաներ ձեռք բերելը շատ ավելի մատչելի կլինի, քան ավանդական մեքենա գնելը։ Դա վարորդներին խնայելու հնարավորություն կտա։