Բաժիններ՝

Հայտնի է դարձել՝ ով է ժամանակավորապես ԵԽԽՎ-ն գլխավորելու Ագրամուտի պաշտոնաթողությունից հետո

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամուտի պաշտոնաթողությունը, նախագահի պաշտոնակատարը կլինի ավագ փոխնախագահը՝ բրիտանացի Ռոջեր Գեյլը: Այդ մասին ասված է Վեհաժողովի հայտարարության մեջ: «Պաշտոնաթողությունից հետո Վեհաժողովի ամենաավագ փոխնախագահ սըր Ռոջեր Գեյլը ինքնաբերաբար դարձել է նախագահի պաշտոնակատար»,-նշվում է փաստաթղթում:

ԵԽԽՎ-ի կանոններին համապատասխան, նա գործելու է մինչեւ Վեհաժողովի նստաշրջանի հաջորդ մասում նոր նախագահի ընտրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031