«Իրանը չի պահպանում իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ոգին». Թրամփ
Իրանը չի պահպանում իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ համաձայնագրի ոգին, ԱՄՆ-ը չպետք է թույլ տա Թեհրանին միջուկային զենք ստանալ: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանական ռեժիմը աջակցում է ահաբեկչությանը, բռնություն, արյունահեղություն եւ քաոս տարածում ամբողջ Մերձավոր Արեւելքում: Ուստի մենք պետք է վերջ դնենք Իրանի շարունակվող ագրեսիային եւ նրա միջուկային հավակնություններին: Նրանք չեն պահպանում իրենց համաձայնագրի ոգին»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը զորահրամանատարների հետ կայացած հանդիպմանը, որին, մասնավորապես, ներկա են եղել ԱՄՆ-ի զինուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ժոզեֆ Դանֆորդը, պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին:
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները չպետք է Իրանին թույլ տան «միջուկային զենք ստանալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: