ԱՄՆ-ում դատարանը մերժել է կինոռեժիսոր Ռոման Պոլանսկիիի վճռափոխության գանգատն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունների վերաբերյալ 40-ամյա վաղեմության քրեական գործի կարգավորման շուրջը։
Brexit-ի մասին որոշումը կարող է ամենազգալի կորստին հանգեցնել Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության համար
Ռուսաստանը եւ Բելառուսը հասել են հանրապետության 750 – 800 միլիոն դոլարի չափով ընթացիկ պարտքի հանձնառության վերաֆինանսավորման որոշման, ինչի մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշեւսկին։
Աստրախանում երկու ոստիկանների սպանության հանցակցության կասկածանքով որոնվում է ութ մարդ, ինչի մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչությունը:
Սանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչական գործողության զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի:
Ցանցահենները կարողացել են ծանոթանալ թիվ 5027 պլանին, որը նկարագրում է Կորեայի Հանրապետության (ԿՀ) եւ ԱՄՆ-ի համատեղ գործողությունները ԿԺԴՀ-ի դեմ լիամասշտաբ պատերազմի դեպքում:
Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի Ազգային բնայգու ծառայությանն (ԱԲԾ) է փոխանցել 78 հազար 333 դոլարի չափով իր աշխատավարձը, որը նա ստացել է այս տարվա հունվարի 20-ից երկրի նախագահի պաշտոնում աշխատելու համար:
Իրավապահների վարկածի համաձայն՝ մինչև մահը տղամարդիկ բռնության են ենթարկվել։ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակայքում ապրող բնակիչներից մեկը։ Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ մեքենան երկար ժամանակ գտնվել է իր տան մոտակայքում, և Ոստիկանություն է զանգահարել։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են մահացածների մարմինները։
«Ահաբեկչության հնարավոր կատարողը, նախնական տվյալներով, ծնունդով Օշից, իսկ այժմ Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն է՝ ծնված 1995 թվականին»,-նշել են կոմիտեում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւին շնորհավորել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի առթիվ:
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն մետրոյով է աշխատանքի գնացել:
Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչները երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի նոր հարցաքննություն են անցկացրել, որն առաջինն է դարձել անցած շաբաթ նրա ձերբակալումից հետո:
Ղրղզստանի հատուկ ծառայությունները հավաստում են, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության հավանական կատարողը ծնունդով Ղրղզստանից է, Ռուսաստանի քաղաքացի։
Պատանին մտադրվել էր գնել պայթուցիկ նյութեր, որպեսզի ինքնաշեն ռումբեր սարքեր եւ դրանք տեղադրեր ամբողջ քաղաքով մեկ, ինչպես նաեւ փորձել էր դիպուկահար վարձել, որպեսզի Հռոմի պապին սպանի պատարագի ժամանակ: Սակայն վերջինս եղել է Հետաքննությունների համապետական բյուրոյի քողարկված աշխատակիցը, եւ այդ ժամանակ Քոլոնը ձերբակալվել է:
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն ապրիլի 4-ի առավոտյան ամբողջ ծավալով վերսկսել է աշխատանքը նախօրյակին այնտեղ իրականացված ահաբեկչական գործողությունից հետո, ինչի մասին հայտնել է նահանգապետի վարչակազմը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ցավակցություն հայտնելու Սանկտ Պետերբուրգում իրականացված պայթյունի կապակցությամբ:
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է դիրեկտիվ, որը չեղարկում է ինտերնետմատակարարների կողմից առանց սպասարկյալներին հարցնելու օգտատերերի անձնական տվյալները երրորդ անձանց տրամադրելու արգելքը:
Սանկտ Պետերբուրգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել մետրոյում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ին:
ՉԺՀ-ի նախկին նախագահ Մաո Ցզեդունի դիմանկարը, որը պատկանում է Էնդի Ուորհոլի վրձնին, Sotheby՚s-ի՝ Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է 98,5 միլիոն հոնկոնգյան դոլարով (12,69 մլն ամերիկյան դոլարով), ինչի մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում։
Ալտենրայն եւ Ֆրիդրիխսհաֆեն քաղաքների միջեւ երթուղու երկարությունը կազմում էր ընդամենը 20 կիլոմետր:
Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով երկու հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո պատրաստվում է նոր գործողությունների:
Աշխարհի կենտրոնական բանկերն ավելի ու ավելի հաճախ են ֆունտ ստեռլինգը գերադասում համաեվրոպական արժույթից:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով:
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴում ՀՀ ԱՒՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչություն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Սանկտ Պետերբուրգի մետրոյի տեսանկարահանման սարքերն արձանագրել են տեղի ունեցած պայթյունի հնարավոր կազմակերպչին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: «Մետրոյի տեսախցիկներն արձանագրել են պայթյունի հնարավոր կազմակերպչին»,- գործակալությանը փոխանցել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Հնդկաստանում 2000-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում սերն ավելի քան 38 հազար մահվան պատճառ է դարձել՝ այդ ցուցանիշով գերազանցելով ահաբեկչությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխի արդյունաբերության նախարար Իգոր Նասալիկը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ՝ ածխի մատակարարումների խնդրանքով: