
Սիրիական բանակը ներխուժել է ԻՊ-ի կողﬕց վերահսկվող խոշորագույն քաղաքներից ﬔկը

Սիրիական բանակը ներխուժել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողﬕց վերահսկվող խոշորագույն քաղաքներից ﬔկը, որը գտնվում է Դեր Զորից 45 կիլոﬔտր հեռավորության վրա: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է սիրիական կառավարական բանակի բրիգադի գեներալներից ﬔկը:
Սիրիական ջոկատները հսկողության տակ են վերցրել Մեյադին քաղաքի արևմտյան շուկան, Ար Ռահբա ﬕջնաբերդը և Սավաﬕ ալ-Գալյալ շրջանը: «Ահաբեկիչների հետ կատաղի մարտեր են ընթանում քաղաքի հարավում, որտեղ կառավարական ուժերը գրավել են աշ-Շաբլի և ալ-Մադֆայա շրջանները»,- հայտնել է գեներալը:
Նա պատﬔլ է, որ բանակը խաղաղ բնակչությանը քաղաքից դուրս բերելու համար մարդասիրական ﬕջանցք է ապահովել: Գրոհայինները շարունակում են իրենց մոտ պահել քաղաքի բնակչության ﬕ մասին՝ նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով: