«ՆԱՏՕ-ն ջանում է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն ջանում է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Այդ մասի հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 6-ին hotnews.ro ռումինական կայքին տված հարցազրույցում՝ հոկտեմբերին 9-ին այդ երկիր այցից առաջ, որտեղ նա մասնակցելու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին:
«Մենք տեսել ենք երկար տարիներ ի վեր զարգացվող գործողությունների մոդելը, ըստ որի Ռուսաստանն զգալի միջոցներ է ներդնում պաշտպանության բնագավառում, արդիականացնում է իր զինված ուժերը եւ ուժ կիրառում հարեւանի՝ Ուկրաինայի դեմ»,-ասել է նա:
«Միեւնույն ժամանակ Ռուսաստանը մեր հարեւանն է ու կմնա,-ասել է Ստոլտենբերգը:- ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր սառը պատերազմ, սպառազինությունների նոր մրցավազք: Ուստի մենք ջանում են ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ՝ փորձելով թույլացնել լարվածությունը, եւ մեր պատասխանը, մեր ձեռնարկած միջոցները՝ պաշտպանողական են եւ համամասնական:
Եվ մենք բաց ենք պահել Ռուսաստանի հետ քաղաքական կապի ուղիները, որովհետեւ կարծում ենք, որ իրոք հարկավոր է ջանալ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որոնք կնվազեցնեին լարվածությունը եւ կբարելավեին անվտանգության իրադրությունը Եվրոպայում», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: