
Իվանկա Թրամփն առաջարկել է ինֆորմատիկան ուսուցանել մանկապարտեզում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, կոչ է արել ինֆորմատիկայի ոլորտում ամերիկացի երեխաներին կրթություն տալ՝ սկսած մանկապարտեզից։
«Այսօրվա դրությամբ, տեխնոլոգիաները փոխակերպում են համաշխարհային տնտեսության բոլոր ոլորտները, ուստի մեզ համար չափազանց կարեւոր է մեր քաղաքացիներին տալ այնպիսի կրթություն եւ պատրաստություն, որոնք անհրաժեշտ են լավ վարձատրվող աշխատանք ստանալու եւ հաջող կարիերա անելու համար»,-գրել է Թրամփը The New York Post թերթում հրապարակված հոդվածում:
Նա նշել է, որ 2017 թվականին գործունեության գրեթե բոլոր ոլորտներում օգտագործվում են տարատեսակ բարձր տեխնոլոգիաներ: Ահա թե ինչու այդ ոլորտում կրթությունը քաղաքացիներին պետք է տրամադրվի վաղ հասակից, հավելել է Իվանկա Թրամփը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: