
Անսովոր բնական երեւույթը ցնցել է Ճապոնիայի բնակիչներին

Նիիգատայում նկարահանել են առեղծվածային բնական երեւույթ, որը զարմացրել է ճապոնացիներին: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի Ձյոեցու քաղաքի երկնքում հայտնվել է անսովոր ամպ՝ օձի ձեւով: Ինչպես ցուցադրված է տեսանյութում, երկնքում ձեւավորվել է ձագարաձեւ ամպ: Այնուհետեւ այն, ոլորվելով, բարձրանում է վեր եւ անհետանում տեսադաշտից: Այսօրինակ բնական երեւույթներն առաջանում են անձրեւաբար կամ կուտակ ամպերից եւ կարող են վերաճել տոռնադոյի, եթե հասնեն երկրի մակերեւույթին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: