Պեսկովը, Ալիևը և Ուկրաինայի ԱԳՆ-ն մեկնաբանել են Բաքվում գերմանացիների և ռուսների գաղտնի հանդիպման մասին տեղեկությունը
Կրեմլը չունի տեղեկատվություն Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների ենթադրաբար անցկացված հանդիպման մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն:
«Ոչ, ես որևէ տեղեկություն չունեմ այդ հանդիպման մասին, որի պատճառով ձեզ ասելու ոչինչ չունեմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլն ունի մանրամասներ Ադրբեջանում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ:
Բաքվում Գերմանիայի նախկին պաշտոնյաների և Ռուսաստանի ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումը գործնական նշանակություն չունի խաղաղ գործընթացի համար, իր հերթին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխիյը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները:
Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմը հանդիպման մասնակիցներին չի լիազորել ներկայացնել իր շահերը կամ բանակցություններ վարել պատերազմի ավարտի շուրջ:
Բացի դրանից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ ՌԴ-ի և ԳՖՀ-ի ներկայացուցիչները միաժամանակ գտնվել են Բաքվում, և դա հիմք է տալիս խոսելու նրանց միջև անցկացված հանդիպման մասին:

