Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերի նախարարը հրաժարական է տվել
Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին: Այդ մասին ասված է Փաթելի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Ես ներողություն եմ խնդրում ձեզանից այն բանի համար, ինչ տեղի ունեցավ, եւ պաշտոնաթողության խնդրագիր եմ ներկայացնում»,- նշվում է տեքստում: «Թեեւ իմ գործողությունները պայմանավորված էին լավագույն մղումներով, դրանք չէին համապատասխանում թափանցիկության եւ բացահայտության այն ստանդարտներին, հանուն որոնց ես հանդես էի գալիս եւ որոնց հետեւելու կոչ էի անում»,- հավելել է Փաթելը՝ ճշտելով, որ այժմ ուշադրությունը կենտրոնացնելու էիր խորհրդարանական ախատանքի վրա:
Փաթելի պաշտոնաթողությունը փաստորեն անխուսափելի 1ր դարձել այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ պարզվեց, որ նա խախտել է նախարարական վարքականոնը. օգոստոսին ընտանիքի հետ 13-օրյա հանգստի մեկնելով Իսրայել, նա 12 հանդիպում է անցկացրել այս երկրի պաշտոնատար անձանց հետ՝ այդ մասին չտեղեկացնելով ո՛չ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությանը, ո՛չ վարչապետին եւ, համապատասխանաբար, նրանցից չստանալով նման շփումների անհրաժեշտ թույլտվություն:
Այն մարդկանց թվում, որոնց հետ հանդիպել է Փաթելը, եղելէ նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: