«Չինաստանը կարող է հեշտությամբ և արագ լուծել ԿԺԴՀ-ի խնդիրը». Թրամփ
ԿԺԴՀ-ի խնդիրը լուծում ունի, դրան հավատում են եւ ԱՄՆ-ի, եւ Չինաստանի ղեկավարները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Պեկինում կայացած բանակցություններում: Հանդիպման սկիզբն ուղիղ եթերում հեռարձակել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Թրամփն ընդգծել է, որ Չինաստանի իշխանությունները ցանկության դեպքում կարող են կարճ ժամանակում եւ առանց ավելորդ ջանքերի լուծել ԿԺԴՀ-ի միջուկազերծման խնդիրը: «Չինաստանը կարող է հեշտությամբ եւ արագ լուծել այդ խնդիրը: Եվ ես կոչ եմ անում Չինաստանին ու նրա մեծագույն նախագահին՝ լրջորեն աշխատել դրա վրա»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: «Ես ստույգ մի բան գիտեմ ձեր նախագահի մասին. եթե նա լրջորեն աշխատի դրա վրա, դա տեղի կունենա: Դրանում կասկածներ չեն կարող լինել»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: