
Boeing-ն ավելի քան 37 մլրդ դոլար գումարի 300 ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

Ամերիկյան Boeing ընկերությունը եւ Չինաստանի օդատիեզերական գիտության ու տեխնոլոգիաների ընկերությունը համաձայնագիր են կնքել ավելի քան 37 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 300 ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ:
Այդ մասին հաղորդվում է Boeing-ի կայքում նոյեմբերի 9-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:
Ինչպես նշվում է տեքստում, համաձայնագիրը Պեկինում ստորագրվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ներկայությամբ: Ինչպես նոյեմբերի 9-ին ավելի վաղ հայտարարել է ՉԺՀ-ի առեւտրի նախարար Չժուն Շանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ը Թրամփի այցի ընթացքում ստորագրել են 253,4 մլրդ դոլար ընդհանուր գումարի համաձայնագրեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: