«ՔՊ-ի նպատակն է, որ ԱԺ-ում քիչ ընդդիմադիրներ լինեն. մեթոդները, որոնք մինչ օրս չեն օգտագործվել՝ օգտագործվելու են, եթե չկան՝ ՔՊ-ի կողմից հնարվելու են». Լարիսա Ալավերդյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունը, և «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։

«ԿԸՀ-ն, քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցը, համաձայնություն տալու հանգամանքը, բավարարել է։ Նշվածը չի հանդիսանում անձեռնմխելիություն զրկում, սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնություն տալուն։ Ազատությունից զրկելու համար կրկին ԿԸՀ–ն պետք է համաձայնություն տա»,- ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս քայլերով այնպես է անում, որ առաջիկա խորհրդարանում շատ քիչ ընդդիմադիր պատգամավորներ լինեն։

«ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, ուստի նրանց նպատակն է, որ ընդդիմադիրներն ԱԺ-ում քիչ լինեն։

Կարդացեք նաև

Սա Հայաստանում սկիզբ առած քաղաքական հետապնդումների շարունակությունն է և ուղղակի այլախոհների ոչնչացումը՝ լինի լրատվամիջոց, ի դեպ, չեմ բացառում, որ շուտով նույնը սկսվի նաև լրատվամիջոցների նկատմամբ, լինի ուղղակի քաղաքացի կամ ընդդիմադիր որևէ գործիչ։

Որևէ փոփոխություն չկա, քանի որ այն մեթոդները, որոնք մինչ օրս չեն օգտագործվել՝ օգտագործվելու են։ Եթե չկան այդպիսի մեթոդներ, ուրեմն՝ ՔՊ-ի կողմից դրանք հնարվելու են։

Այն բոլոր խոստումները, որոնց մասին մենք տեղյակ չենք, դրանք պետք է կատարվեն իշխանության կոմից, դրա համար արվելու է ամեն ինչ»,- 168.am հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ երբեք չպետք է մտածել, որ իշխանությունների կողմից այս քայլերը սահման ունեն, ինչպես բարությունն է անսահման, այնպես էլ՝ որպես չարագործություններ, քաղաքական այս հետապնդումներն են անսահման։

«Մի քանի անգամ ասել եմ, որ այս մարտահրավերները, որոնց հետ մենք առնչվում ենք՝ ամբողջովին նորություն են։ Շատ անգամ ոչ միայն ՀՀ հասարակության, այլև առհասարակ բոլորի համար։

Խոստովանում եմ՝ մի քանի անգամ ասել եմ, որ մենք չենք գտնում այս չարագույն մարտահրավերներին համարժեք պատասխաններ, դա պետք է ընդունել՝ որպես տխուր փաստ»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Նա շեշտեց՝ պետք է դիմել դատարաններ և դիմումների քանակը շատ մեծ պետք է լինի, նույն ընդդիմությունը պետք է կարողանա ապահովել հազարավոր դիմումներ, քանի որ հազարավոր մարդկանց իրավունքներ են ոտնահարվում։

«Մենք 2-3 մարմին գիտենք, որոնց դիմում ենք, այն է՝ ՄԱԿ-ի, Եվրոմիության և ԵՄ խորհուրդը, որն անթաքույց խառնվում է այդ գործընթացներում, կան նաև այլ մարմիններ։ Կան տարբռր իրավունքներ, հաշմանդամության հետ կապված, երեխաների իրավունքների, որոնք ոտնահարվում են, այսօր 60 հազար արցախցի դուրս է մնացել այս բազմաթիվ գործընթացներից։

Պետք է բոլորին դիմել, բոլորի՛ն»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031